Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը Հայաստանի համար շահավետ է։

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանֆորում»-ի ընթացքում։

«Ես Հայաստանի ղեկավարության փոխարեն չեմ կարող որոշել, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչ շահերով են առաջնորդվում, սակայն այն, որ սա փոխշահավետ գործընթաց է և նախագիծ, վիճակագրորեն հաստատվում է տարբեր ցուցանիշներով՝ Հայաստանի տնտեսության աճով, ապրանքաարտադրական համագործակցության հոսքերում նրա ներգրավվածությամբ»,- նշել է փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Երևանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում