Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը, ապրիլի 24-ը ‹‹Հայոց ցեղասպանության հիշատակի օր›› հայտարարելու օրենքի նախագծին կողմ քվեարկելուց զատ, մայիսի 14-ին կայացած նիստի շրջանակներում քվեարկել է նաև նույն օրը վերոնշյալ օրենքի նախագիծը կառավարությանը փոխանցելու օգտին, ինչը նշանակում է, որ գործադիրի հաստատումից հետո 10 օրվա ընթացքում այն հրապարակվելու է պաշտոնական տեղեկագրում և նույն պահից ուժի մեջ է մտնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասյ մասին տեղեկացնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Մայիսի 14-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ նիստին ներկա 74 պատգամավորների 74 կողմ քվեներով ընդունեց հրատապ կարգով քվեարկության դրված օրենքի նախագիծը, որով ապրիլի 24-ը հայտարարվում է ‹‹Հայոց ցեղասպանության հիշատակի օր›› և բոլոր պետական հեռուստա և ռադիոալիքները պարտավորվում են այսուհետ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային:

Նիստի ընթացքում, որին ներկա է գտնվել նաև դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարիամ Գևորգյանը, ելույթներով են հանդես եկել պատգամավորներ Պեդրո Խիսդոնյանը,Կարլոս Վարելան, Ռաֆաել Մենենդեսը, Իվան Պոսադան, Մարիա Ռոսեժոն, Ֆելիպե Ալգորտան, Ուգո Կամարան, Ուբալդո Աիտան և Խուան Ռոդրիգեսը:

Պատգամավորներն իրենց խոսքում կարևորել են օրենքի ընդունումը մարդկության դեմ գործված հանցագործությունների դատապարտման, այդպիսով դրանց կրկնությունը կանխելու և ժխտողականությունը մերժելու տեսանկյունից: Նշել են, որ անպատժելիության պայմաններում Ադրբեջանը նախորդ տարի իրականացրեց Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի բռնի տեղահանումը, իսկ այսօր էլ շարունակում է մշակութային ցեղասպանությունը՝ ոչնչացնելով Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը: Պատգամավորներն ընդգծել են, որ իրենց համար հպարտություն է, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ այժմ էլ դառնում է առաջին երկիրն աշխարհում, որն օրենքի ուժով պարտավորեցնում է պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: Ուրուգվայցի օրենսդիրները նաև առանձնահատուկ ողջունել են ուրուգվայահայ համայնքին՝ համերաշխություն հայտնելով նրան և գովասանքի խոսքեր հնչեցնելով վերջինիս հասցեին:

Նիստի շրջանակներում պատգամավորները քվեարկել են նաև նույն օրը վերոնշյալ օրենքի նախագիծը կառավարությանը փոխանցելու օգտին, ինչը նշանակում է, որ գործադիրի հաստատումից հետո 10 օրվա ընթացքում այն հրապարակվելու է պաշտոնական տեղեկագրում և նույն պահից ուժի մեջ է մտնելու:

Հարկ է ընդգծել, որ ի տարբերություն 1965 թ. ընդունված 13.326 օրենքի, որում նշվում էր, որ հաջորդ տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է ‹‹Հայ նահատակների հիշատակի օր››, երեկ ընդունված օրինագծում հստակ նշվում է ‹‹ցեղասպանություն›› բառը և խոսք է գնում ոչ միայն հաջորդ տարի, այլ՝ այսուհետ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին այն հիշատակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի