Քաղաքականություն

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների  նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած«Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին։

Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը պարզապես հանգամանքների բերումով չէ, որ հայտնվել է Հայաստանում։

«Դա, կարծում եմ, լիովին համընկնում է մեր ժողովրդի մտածելակերպի հետ և դա ռազմավարություն է մեր կառավարության համար։ Դա մեր քաղաքական համոզմունքն է։ Դա նաև մեր քաղաքական ինքնությունն է, քանի որ մեր քաղաքական թիմի անդամները իրենց կյանքի մեծ մասը պայքարել են մեր երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաստատման համար։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք այդ բոլոր արժեքները ներդնել մեր երկրում:

Բայց, իհարկե, անվտանգության իրավիճակը բարդ էր և այժմ էլ ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի պատճառով, այլ նաև գլոբալ իրավիճակի պատճառով: Որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը հիմա փլուզվում է։ Պատերազմը, որը տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, դա հետագա զարգացումների մի տեսակ նախերգանք էր»,- հայտարարել է Փաշինյանը։

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում