Հասարակական

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի ոլորտային համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի ոլորտային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում մայիսի 7-10-ը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի մեթոդներին։

Նշվում է, որ համաժողովի ընթացքում Արսեն Մանգասարյանը հանդիպել է գործընկեր կառույցների ղեկավարներին, պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում