ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի և մյուս անդամ երկրների արագ զարգացումը․ Դմիտրի Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դմիտրի Պեսկովն այս մասին ասել է՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Կրեմլն ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։

Խոսնակն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն զարգացնելը բխում է բոլոր մասնակից երկրների շահերից։

«Եվրասիական տնտեսական միությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ։ Ընդհանրապես, ինտեգրացիոն գործընթացն ինքնին (խմբ․ ԵԱՏՄ շրջանակներում) շատ հաջող է, այն ապահովում է Հայաստանի և անդամ մյուս երկրների արագ զարգացումը»,- հայտարարել է Պեսկովը և հավելել, որ ԵԱՏՄ անդամ երկրները դրա մասին տեղյակ են։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինն անդամ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Նշվել էր, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Հայերեն Русский

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ