Հասարակական

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի համայնքներում

1 րոպեի ընթերցում

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գեղարքունիքի մարզի համայնքներում

ԳԱՎԱՌ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ հանդիպումներ են ունեցել մարզի Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքների հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։

Վարժարանի սաները խոսել են նաև վարժարանում իրենց հագեցած առօրյայի մասին, կիսվել տպավորություններով և կարծիքներով։

Հանդիպումների ավարտին մասնակիցները վարժարանի ներկայացուցիչներից ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում