Քաղաքականություն

ԵԱՏՄ-ին կքննադատենք, եթե դրա առիթը լինի․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ին կքննադատենք, եթե դրա առիթը լինի․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը կքննադատեն, եթե նման առիթ լինի, իսկ առիթի բացակայության դեպքում չեն պատրաստվում քննադատել, քանի որ այդ կառույցի գործունեությունը քննադատելը իրենց համար նպատակ չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի իշխանությունները վախենո՞ւմ են ԵԱՏՄ-ի հասցեին քննադատություն հնչեցնելուց։

«ԵԱՏՄ-ին քննադատելը նպատա՞կ է։ Քննադատելու առիթ կունենանք, պատճառ կունենանք, կքննադատենք, չենք ունենա՝ չենք քննադատի։ Եվ մյուս դեպքերում էլ է այդ սկզբունքը գործում»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում