Քաղաքականություն

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Իմ վարչապետության շրջանում առաջին անգամ փակուղու զգացողությունը հաղթահարված եմ համարում․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որն է համարում իր ամենամեծ հաջողությունը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում։

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որն է համարում իր կառավարման ամենամեծ հաջողությունը, վարչապետը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը հաղթահարում են ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը։

«Ամենամեծ հաջողությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթահարում են, եթե նույնիսկ մի քիչ հավակնոտ գտնվեմ, կասեմ, որ հաղթահարել է ֆորպոստի սոցիալ-հոգեբանությունը, ինչը Հայաստանի Հանրապետության հարատևության շատ էական հիմքեր է ստեղծում, որը 2019 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարության առանցքային թիվ մեկ նպատակն է։ Թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության ապահովումն է, և մենք կարող ենք ասել, որ, այս բոլոր աղետների միջով անցնելով, մենք եկել ենք, հասել ենք մի տեղ, երբ տեսնում ենք հորիզոն և հեռանկար։

Վարչապետի խոսքով՝ 2018 թվականից մինչև բոլորովին վերջերս իր գերակշռող զգացողությունը եղել է փակուղու զգացողությունը, երբ չես կարող ոչ առաջ գնալ, ոչ հետ գնալ, ոչ աջ գնալ, ոչ ձախ գնալ։

«Այսօր, թերևս, իմ վարչապետության շրջանում առաջին անգամ այդ զգացողությունը հաղթահարված եմ համարում, և դա սահմանազատման գործընթացի շնորհիվ։ Սա շատ կարևոր արձանագրում է»,- եզրափակեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում