Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից նկատվող զգալի քայլերը դեպի խաղաղություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Սիյարտոն նախ ընդգծել է, որ իր արտգործնախարար նշանակվելուց ի վեր առաջին անգամն է, որ Հայաստանի դրոշը տեղադրվում է Հունգարիայի ԱԳ նախարարության շենքում:

Նա նկատել է, որ Կովկասյան տարածաշրջանը վերջին մի քանի տարիների և տասնամյակների ընթացքում ականատես է եղել հակամարտությունների, որոնք դժվարություններ և տառապանք են պատճառել տարածաշրջանի բնակիչներին:

«Մեր նպատակն ու խնդիրը միշտ եղել է խաղաղության սատարումը, նույն վերաբերում է նաև Կովկասի տարածաշրջանին: Այդ պատճառով էլ մենք ողջունում ենք և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը, որոնց ականատեսն ենք եղել, դեպի խաղաղություն, որպեսզի ապահովենք երկարաժամկետ և կայուն խաղաղություն տարածաշրջանում»,–ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հունգարիան այս դեպքում, ինչպես նաև տարածաշրջանի առումով կցանկանար նպաստել խաղաղապահ ջանքերին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան Բուդապեշտում է պաշտոնական այցով:

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո։ 2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։ Փետրվարի 5-7-ը պաշտոնական այցով Հունգարիայում է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հայերեն العربية فارسی

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով գտնվել են Հաագայում

Մենք պետք է մեր հարևանների միջավայրում ապրելու հնարավորություն ունենանք՝ առանց արտաքին օգնության և միջամտության. Փաշինյան

Պետք է կենտրոնանանք ապագայի համար հեռանկար բացող օրակարգի վրա. ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը

Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման դեմ

Միավորելով երիտասարդությունն ու մարզական ոգին. Համահայկական ձմեռային խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը Թեհրանի թիմն է

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ 10% մաքսատուրքերն ուժի մեջ են մտել, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը՝ 30 օրով կասեցվել

Համահայկական խաղերում տրամադրությունները շատ լավ են. Արայիկ Հարությունյան

Համահայկական խաղերի Ֆրանսիայի պատվիրակությունը խաղերի խորհուրդը կապում է հայրենասիրության հետ

Վարչապետն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել