Հասարակական

Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այցելել են Երևանի Կենդանաբանական այգի

2 րոպեի ընթերցում

Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այցելել են Երևանի Կենդանաբանական այգի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաները մայիսի 2-ին այցելել են Երևանի Կենդանաբանական այգի:

ARM_0498.JPG (609 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:

Ըստ աղբյուրի՝ Գյումրուց ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպե՞ս է կազմակերպվում կենդանիների խնամքը, ո՞ր կենդանին ի՞նչ է սիրում ուտել կամ ինչո՞վ է սիրում զբաղվել:

ARM_0545.JPG (582 KB)

Մանկատան տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել մանկատան գործունեությունը, կարևորել նման այցերը: Մարտիրոսյանը նշել է, որ հրավիրված 21 երեխաները առաջին անգամ են Կենդանաբանական այգում և դա նրանց երազանքներից մեկն է եղել:

ARM_0611.JPG (489 KB)

Նշվում է, որ Կենդանաբանական այգին այս տարի դռները բացել է մայիսի 1-ին: Տարվա ընթացքում նախատեսում են մի քանի ազատավանդակ տեղադրել տարածքում, ընդլայնել արդեն իսկ եղածը:

Այգում շրջելուց հետո երեխաները ուղևորվել են Հանրապետության հրապարակ, որտեղ հատուկ նրանց համար ցերեկային ժամի միացվել էին շատրվանները:

ARM_0661.JPG (543 KB)

ARM_0929.JPG (509 KB)

ARM_1045.JPG (527 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում