Պատմության գանձերը. 9-րդ դարին թվագրվող տարաների խումբը՝ միջնադարյան Հայաստանում ալքիմիայի զարգացման ապացույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 9-րդ դարին թվագրվող և ալքիմիային վերաբերող տարաների խումբը հայտնաբերվել է Դվինի տարածքում՝ տարբեր տարիներին արված պեղումների արդյունքում։ Այն ցույց է տալիս, որ միջնադարյան Հայաստանում ալքիմիայի զարգացումը հնարավորություն է տվել մասնագետներին բյուրեղացնել և ստանալ քիմիական տարբեր նյութեր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Համազասպ Աբրահամյանը նշեց, որ միջնադարյան Հայաստանում ալքիմիան հնարավորություն էր տալիս մասնագետներին բյուրեղացնել, գոլորշիացնել, նստեցնել և ստանալ տարբեր քիմիական նյութեր:

«Հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել ենք ալքիմիային վերաբերվող բազմաթիվ առարկաներ, որոնց մասին նկարագրություններ կան միջնադարյան բազմաթիվ ձեռագրերում:

Օրինակ՝ Դվինից հայտնաբերված գմբեթավոր մեծ ծորակավոր ալամբիկը օգտագործվել է նյութերի գոլորշիացման համար։ Ներքևում եռացող առարկայի գոլորշին բարձրացել է թմբիկի մեջ, կպել սառը պատերին, այնուհետև հեղուկը լցվել է կողքի ակոսի մեջ և ծորակով դուրս է եկել դեպի զուգահեռ անոթ»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքով՝ միջնադարյան Հայաստանում ավելի լայն տարածում են ունեցել ավելի փոքր չափի անոթները, որոնց կիրառության հետ կապված կան մի քանի մոտեցումներ։ Առաջինը՝ դրանք նեղ բերաններով անոթների, սրվակներ մեջ տարբեր նյութերի լցնելն է, երկրորդը՝ արդեն զանազան առարկաներից նյութեր քաշելն է. օրինակ՝ բժշկության մեջ դրանք օգտագործել են երակից արյուն վերցնելու համար:

«Ալքիմիային վերաբերվող երրորդ տիպի առարկաները հաստ պատերով, փոքր ծավալով և բավականին նեղ շուրթով անոթներն են, որոնք հնարավորություն են տալիս հերմետիկ ձևով տեղափոխել կամ պահպանել բազմաթիվ քիմիական, թունավոր կամ թանկարժեք նյութեր»,- նկարագրեց թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահը։

Աբրահամյանը նշեց՝ շատ հետաքրքիր է սնդկամանի պատրաստման տեխնոլոգիան, որը նկարագրված է ձեռագրերում, որտեղ ներկայացվում է մոմի կաղապարի միջոցով պատրաստման եղանակը։ Ըստ նկարագրության՝ վերցրել են ընկույզի չափ մոմը, վրան դրել մախաթասեղ ու այդ ամենը պատել են հրակայուն կավով, ինչի արդյունքում ստացել են փոքր ներսույթով, հաստ պատերով և ասեղի բարակության իրանով մի առարկա, որ հնարավորություն է տվել հերմետիկ պահել զանազան նյութեր:

Հեղ.ԳայանեԳաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Հարությունյան

Օպերատորներ՝ՀովհաննեսՄկրտչյան, Հայկ Բարսեղյան

Հայերեն

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին