Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հուլիս, 2026

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հուլիս, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:

Հայկ Աջապահյանի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ «Իշխանության 48 օրենքները» կիրառվում են առօրյա կյանքում՝ դպրոցական խաղերի, ընկերների հետ վիճաբանությունների, դասարանում գրանցած փոքրիկ հաղթանակների, տանը ծագած խնդիրների ընթացքում: Այս գիրքն օգտագործում է հենց այդ իրական պատմությունները՝ Դավիթի և Անիի կյանքից, որպեսզի երեխաները տեսնեն՝ ինչպիսի ուժ ունի ճիշտ որոշումը: Ամեն օրենք ներկայացված է պարզ, հասկանալի լեզվով, ուղեկցվում է կենդանի պատմություններով ու հետաքրքիր առաջադրանքներով: Այդպես ընթերցանությունը դառնում է ոչ թե պարտադրանք, այլ խաղ, ինքնաճանաչման միջոց:

Երկրորդ հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

«Լավագույն հեքիաթներ բժիշկ Այբոլիտը» երրորդն է: Այն պատմություն է հանրահայտ բժշկի մասին, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:  Չուկովսկին իր այս հերոսին ներկայացրել է մի շարք հեքիաթներում:

Չորրորդ տեղում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Հինգերորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

«Մաքսիկ շնիկը» վեցերորդ տեղում է։ Այս գրքում զետեղված են փոքրիկ պատմություններ բոլոր պստիկ-ճստիկների համար, ովքեր նոր նոր են կարդալ սովորում։

Յոթերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

«Լավագույն հեքիաթներՔնած գեղեցկուհին» ութերորդ տեղում է։ Այն հեքիաթ է արքայադստեր մասին, որը կախարդական անեծքի պատճառով քնում է երկար տարիներ, մինչև մի օր արքայազնի համբույրը նրան արթնացնում է։

Լուն Ուշի «Լիլիի կախարդական կոշիկները առեղծվածային արհեստանոցը» իններորդ տեղում է։ «Լիլիի կախարդական կոշիկները» մի պատմություն է, որտեղ կախարդանքն սկսվում է հենց առաջին էջից։ Սա գիրք է ընկերության, երազանքների ու փոքրիկ հրաշքների մասին, որը երեխաներին կտանի դեպի գունավոր ու կախարդական մի աշխարհ։

Լևոն Արզումանյանի «Սարդերի թագավորությունը» տասներորդ տեղում է։ Միլենան փոքրիկ աղջնակ է, որը սիրում է երազել: Նա հավատում է, որ աշխարհում կան հրաշքներ, որոնք տեսնում են միայն նրանք, ովքեր պատրաստ են հավատալու դրանց: Բայց ինչ-որ պահի նրա օրերը միապաղաղ են դառնում, ինչը խորապես անհանգստացնում է նրան: Մի երեկո, երբ տատիկը նրան թաքնված աշխարհների մասին հեքիաթ է կարդում, ամեն ինչ փոխվում է: Միլենան հրաշքով հայտնվում է մի զարմանահրաշ աշխարհում՝ սարդերի թագավորությունում՝ հյուսված մետաքսե թելերով և լի իր օրենքներով ու գաղտնիքներով: Այդ աշխարհը խոստանում է ոչ միայն հետաքրքիր արկածներ, այլև պատասխաններ այն հարցերին, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ լուռ ապրում են Միլենայի սրտում: Առջևում նրան սպասվում քառաքյլ անմոռանալի ճամփորդություն՝ լի փորձություններով, բացահայտումներով և անակնկալներով: Բայց ամենակարևորն այն է, որ Միլենան պատրաստ է անցնելու այդ ճանապարհը քեզ հետ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք ՀրատՔանակ
10

Հայկ Աջապահյան,

 «Իշխանության 48 օրենքները»

Դավինչի227
2*«Բոքոնիկը»Բուկինիստ76
3*

«Լավագույն հեքիաթներ․

 բժիշկ Այբոլիտը»

Դավինչի76
4+6«Շաղգամը»Բուկինիստ71
5*

Դերենիկ Դեմիրճյան,

 «Պույ-Պույ Մուկիկը»

Բուկինիստ71
6*«Մաքսիկ շնիկը»Անտարես71
7*«Շունն ու կատուն»Բուկինիստ66
8*

«Լավագույն հեքիաթներ․

 Քնած գեղեցկուհին»

Դավինչի62
9-2

Լուն Ուշ,

 «Լիլիի կախարդական կոշիկները․ առեղծվածային արհեստանոցը»

Դավինչի58
10Նոր

Լևոն Արզումանյան,

 «Սարդերի թագավորությունը»

Դավինչի44
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում