Հայաստանն իր անվտանգությունը պետք է ապահովի լեգիտիմության հիմքի վրա․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր անվտանգությունը պետք է ապահովի լեգիտիմության հիմքի վրա, լեգիտիմ ակնկալիքների և լեգիտիմ պահանջների հիմքի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկեությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ մեկ անգամ չէ, որ ասել է՝ մեր անվտանգային և մնացած բոլոր հարցերում պետք է հույսներս դնենք մեզ վրա։

«Սա աշխարհաքաղաքական ենթատեքստ է և կոնտեքստ է, որովհետև բոլորիս աչքի առաջ, ընդ որում, օրը ցերեկով և մի քանի անգամ մեր նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող կառույցները և երկրներն իրենց անվտանգային պարտավորությունները չկատարեցին: Ես հիմա չեմ ուզում քննարկենք պատճառները և արդարացումները, կարող են լինել ամենատարբեր արդարացումներ, ես նույնիսկ հիմա չեմ էլ ուզում դա որպես մեղադրանք ասել, ես դա արձանագրում եմ որպես փաստ և մենք առնչվում ենք այս փաստի հետ:

Եվ այս փաստն ինձ, Ձեզ, բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը պետք է ի՞նչ հետևության բերի: Պետք է բերի մեկ հետևության, որ մենք մեր անվտանգության ապահովման հարցում հույսներս պետք է դնենք մեզ վրա: Անվտանգության ապահովման բանաձևի մասին էլ է պետք մտածել, ի՞նչ բանաձևով պետք է մենք ապահովենք մեր անվտանգությունը»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նկատեց՝ ՀՀ կառավարությանը երբեմն քննադաում են, թե տեսակետներ ու մոտեցումներ է փոխում:

«Այո, մենք փոխում ենք տեսակետներ և մոտեցումներ, որովհետև նախ փոխվում է աշխարհը և երկրորդը՝ մեր պատկերացումները փոխվում են իրականության բերած փաստերի հիման վրա:

Մենք չենք կարող աշխարհն ընկալել այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունում բոլորը կամ շատերը, կամ առնվազն դե յուրե արձանագրված էր, թե ՀԱՊԿ-ը որ դեպքում ինչպես պետք է գործի, և երբ դա տեղի չի ունենում, չփոխվելը, դա նշանակում է՝ երկիրը տանել հավաստի կործանման: Այո, մենք փոխվում ենք, որովհետև շատ դեպքերում նաև մեր գնահատականներն են փոխվում, օբյեկտիվ իրականությունն է փոխվում»,- նկատեց Փաշինյանն ու ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության ապահովման և շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձև:

Հայերեն العربية English Français Русский 中文

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի