Քաղաքականություն

Տոկաևը ողջունել է Ալմա-Աթայում բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը

1 րոպեի ընթերցում

Տոկաևը ողջունել է Ալմա-Աթայում բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ալմա-Աթայում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ Երևանի և Բաքվի համաձայնությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Տոկաևի հայտարարությունը հրապարակվել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում:

«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների բանակցությունների վերաբերյալ»,–նշել է Տոկաևը:

Ղազախստանի նախագահը խորհրդանշական է համարել, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա Ալմա-Աթայում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական ​​սահմանների հստակեցման սկզբունքները։

Ըստ Տոկաևի՝ առաջիկա հանդիպումը կծառայի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում