Քաղաքականություն

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, կմեկնի Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից, ընդգծելով, որ Հայաստան այցելության օրը ապրիլի 30-ն է: Նրա այցը տեղի է ունենում ապրիլի 5-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպմանը հաջորդիվ՝ հետամուտ լինեու Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի հայտարարմանը:

Առաքելության ընթացքում գլխավոր տնօրենը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլերը՝ ներառյալ երկրում ոլորտային համագործակցության ամրապնդումը և ԵՄ ներդրումները, ինչպես նաև բարեփոխումներին և տեղահանված անձանց ինտեգրման ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կառավարության անդամներին, այդ թվում՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Միաժամանակ պարոն Կոոպմանը կհայտարարի ԵՄ-գերմանական համատեղ ծրագրի մեկնարկի մասին, որը միտված է բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում էներգաարդյունավետությունը և կայուն էներգետիկ լուծումների հասանելիությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում