Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 28-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Վերջինս փոխանցմամբ՝ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք ընդունելու՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ԱՄՆ-ի շարունակական ջանքերը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականը։

Նախօրեին տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Türkçe

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար