Սահմանը ֆիքսվում է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի կողմից․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը կֆիքսեն պետական սահմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ սահմանազատված հատվածներում կտեղակայվեն սահմանապահները։

«Մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասաց ԱԺ նախագահը։

ԱԺ նախագահը նշեց, որ այս ամբողջ գործընթացը երկու երկրների միջև սահմանի ճշգրտումը իրականացնելու սկիզբն է։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք եկել հասել ենք նրան, արդեն սյուներ ենք դնում և ֆիքսում ենք սահման։ Այդ սահմանը ֆիքսվում է ոչ միայն հայկական կողմի համար, այլ նաև ադրբեջանական կողմի համար։ Սահման ունենալը միակողմանի զիջո՞ւմ է։ Միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը։ Դա զիջո՞ւմ է»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ հիմա այդ տարածքը ավելի պաշտպանված է։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել, Սիմոնյանը նշեց, որ դա նշանակում է, որ 10-12 կիլոմետր տարածքում Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։

Հայերեն English Español

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո