Հասարակական

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել ու նրա նկատմամբ բռնություն գործադրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2024 թ․ ապրիլի 24-ին Քննչական կոմիտե հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցը, ապրիլի 24-ին ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի վայրում ծառայություն իրականացնելիս, մոտեցել է նշված հատվածում երթևեկելի ճանապարհը փակած անձանց և հասարակական կարգը պահպանելու, երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով, պահանջել բացել ճանապարհը։

Սակայն, ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք։ Կնոջը պարեկային ծառայության մեքենային մոտեցնելու նպատակով, ոստիկանության աշխատակիցը մոտեցել է նրան, ինչից հետո վերջինս ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել հիշյալ պաշտոնատար անձի մարմնի տարբեր հատվածներին։ Ակցիայի մյուս մասնակիցների մոտենալուց հետո կինը հեռացել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը առերևույթ միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն նշված անձի ինքնությունը պարզելու, նրան վարույթն իրականացվող մարմին ներկայացնելու վերաբերյալ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը

Դատախազը դատարան է հանձնել Սերժ Սարգսյանի կողմից շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար առերևույթ կաշառք ստանալու վերաբերյալ վարույթի նյութերը

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել, որ Խոզնավարի ուղղությամբ կրակել է. Պապիկյան

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի 1 միլիոն 560 հազար ԱՄՆ դոլար արժեքով երկու հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը

Արման Եղոյանն ու Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի վերլուծաբանները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Սպիտակ տան խորհրդականը հայտարարել է, որ 3 առևտրային համաձայնագրեր մոտ են կնքմանը

Քառասուներեքամյա իջևանցին տանը թմրաբույսեր է աճեցրել

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Փարիզում կմասնակցի ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին

Բուհերի խոշորացումն ավելի արդյունավետ է դարձնում ռեսուրսների կառավարումը, հեշտացնում մրցունակ կրթություն ստանալը. Սարգիս Հայոցյան

Մայիսի 30-ի միջոցառումների անոնս