Ադրբեջան

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել, որ Խոզնավարի ուղղությամբ կրակել է. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել, որ Խոզնավարի ուղղությամբ կրակել է. Պապիկյան

Հայաստանն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, Ադրբեջանը հրաժարվել է, որ դա իրենք են արել: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,–ասաց Պապիկյանը: 

Ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 29-ին ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:

Հայաստանն ադրբեջանական կողմին կոչ էր արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում