Սպորտ

Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակիչում է

ՌԻՄԻՆԻ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների հավաքականի անդամները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մեծահասակների պայքարում կայացան որակավորման փուլի մրցումները:

Հայաստանի հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր):

Մեծահասակների առանձին գործիքների եզրափակիչները կկայանան ապրիլի 26-ին:

Ապրիլի 25-ին պայքարի մեջ կմտնեն երիտասարդները` Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում