Գեղարքունիքում հայտարարված «Թատերական երկամսյակի» բեմադրությունները դիտել են շուրջ 3000 հանդիսատես

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին հայտարարված թատերական երկամսյակի ժամանակահատվածում կազմակերպված ներկայացումները դիտել են շուրջ 3000 հանդիսատես։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականի մարտի 10-ից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն կատարումներով հանդես են եկել Երևանի Մնջախաղի, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Արտաշատի Ամո Խարազյանի անվան, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան, Երևանի Խամաճիկների պետական, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնների դերասանները՝ իրենց խաղացանկերով։

«Թատերական երկամսյակի» վերջին՝ 9-րդ ներկայացմամբ ապրիլի 22-ին հանդես են եկել Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանները՝ Պարույր Սևակի՝ « Մարդը ափի մեջ» պոեզիայի բեմադրությամբ, որը նվիրված էր մեծանուն գրողի 100 -ամյա հոբելյանին։

«Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացումները դիտելու նպատակով հրավիրվել են հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, տարբեր տարիքի դպրոցականներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, բուժհիմնարկների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ, առանձին ծրագրով հյուրընկալվել են նաև Արցախյան պատերազմներում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների մայրեր, քույրեր, կանայք, դուստրեր ։

Ներկայացումները դիտելու հնարավորություն ստացած ավելի քան 3000 հանդիսատեսից 1400-ը նախադպրոցական և կրտսեր տարիքի դպրոցականներն էին։ Ներկայացումներին ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատու աշխատակիցներ, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Պարթև վարդապետ Բարսեղյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, ովքեր, ըստ օրվա խորհրդի, հնչեցրել են նաև են իրենց ողջույնի, շնորհավորանքի և օրհնության խոսքերը։ Հանդիսատեսների խոսքերով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի այս նախաձեռնությունը աննախադեպ քայլ էր մարզում նաև կանանց մեկամսյակի առթիվ։ Սրանով հնարավորություն ընձեռվեց տեղում ծանոթանալու նաև մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերում գործող թատերական խմբերի կատարումներին, գնահատելու նրանց կարողություններն ու կատարողական արվեստը, ավելի մոտենալու թատերական և մշակութային կյանքին»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից։

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել