Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրը կնշի հեղինակային և համաշխարհային հիթերին նվիրված համերգով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն արդեն ավանդույթ է դարձրել Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ը, համերգային ծրագրով տոնելը: 2024 թվականը բացառություն չէ: Այս տարի Գարի Քյոսայանն ու նրա ջազ քառյակը համերգով հանդես կգան «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ելույթ կունենան նաև երգչուհի Ալլա Սահակյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից հրավիրված վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆիելոնը: Կհնչեն Քյոսայանի հեղինակային ստեղծագործություններն ու ջազի համաշխարհային հիթեր:

Քյոսայանն առաջին դասարանից սովորել է երաժշտական դպրոցում, սակայն ջազ երաժշտություն լսել է հարևանի շնորհիվ: «Մի օր մեր հարևանի տանից ջազային ստեղծագործություն լսեցի: Զարմացա գեղեցկության, ազատության, մտքի թռիչքի վրա: Այդ երաժշտությունն ինձ շատ գրավեց: Հիշում եմ՝ Քենի Բոլ Էդերլիի ստեղծագործություններից էր, իսկ հետո հնարավորություն ունեցա ունկնդրելու Օսկար Փիթերսոնին, Դյուկ Էլինգտոնին, Ջիմմի Սմիթին, որոնք դարձան իմ ուսուցիչները: Հեռվից լսելով նրանց երաժշտությունը՝ աշխատում էի դաշնամուրով կրկնօրինակել նրանց ստեղծագործությունները, ինչն ինձ ապագայում շատ օգնեց»,-ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Քյոսայանը:

1988 թվականին կոմպոզիտորը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և երգեհոնահար Ջիմմի Սմիթին հանդիպելու հնարավորություն է ունենում: «Ասացի. «Բարև Ձեզ, ուսուցիչ»: Զարմացած նայեց ինձ, ես էլ պարզաբանեցի՝ Հայաստանում նրա երաժշտությամբ եմ սովորել ջազ նվագել»,-նշել է կոմպոզիտորը:

2011 թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, որով 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել