Թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի մարզում բեմադրվել է 8-րդ ներկայացումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հերթական՝ 8-րդ ներկայացումը բեմադրել են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները հանդես են եկել ճապոնացի գրող Բեցույակու Մինորուի «Խոսիր ինձ հետ» դրամայի ներկայացմամբ, որի ռեժիսորն է Ալյոնա Ջավուկցյանը։ Բեմադրության հիմքում ճապոնացի հեղինակի «Հարյուր ենթավճար» ստեղծագործությունն է, որը գրվել է 2000 թվականին։

Ռեժիսորի խոսքով՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացումը միայնակ կնոջ և տղամարդու մասին է, որոնք հավաքական կերպարներ են։

«Հանդիսատեսն իրեն տեսնելու է թե՛ տղամարդու, թե՛ կնոջ մեջ։ Մեզնից յուրաքանչյուրն այս կերպարների մեջ հարազատ շունչ է զգալու։ Միայնակ մարդիկ, որոնք հայտնվել են նույն վայրում, նույն նպատակով՝ կախվելու համար: Նրանք ընթացքում սկսում են բացահայտել իրենց նախապատմությունը՝ ով ինչ խնդիրներ ունի և ինչն է իրեն հասցրել այդ կետին։ Շեշտը դրված է սիրո վրա։ Հերոսները սիրահարվում են, փորձում են օգնել միմյանց, հասկանալ՝ ինչո՞ւ են ուզում կախվել, ինչո՞ւ հենց հիմա և արդյոք ոչինչ իրենց հետ չի՞ պահի այդ մտքից և այլն։ Ուշագրավն այն է, որ ներկայացման ավարտը բաց է, որովհետև հանդիսատեսն ինքն է որոշում՝ արդյո՞ք հերոսներն ի վերջո կախվում են, թե ոչ»,-ներկայացրել է բեմադրության ռեժիսորը։

Ներկայացումն այս անգամ դիտելու հնարավորություն էին ստացել կրթական ոլորտի և առանձին կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել