Քաղաքականություն

Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս

2 րոպեի ընթերցում

Դեսպան Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս և ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։

«Պատիվ է ընդունել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ֆրանսիական Սենատի պատվիրակությանը։ Լավ և արդյունավետ քննարկում՝ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ»,- նշում է առաքելությունն իր գրառման մեջ՝ հավելելով, որ այցելուները միացել են Գորիսի տարածքում իրականացվող պարեկությանը՝ դիտորդական առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար։

Այցի մասին X-ի իր էջում գրառում է արել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դոկոտինյին․

«Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի այցը Գորիս, Սյունիքի մարզ՝ նախագահ պարոն Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորությամբ»,- գրել է դեսպանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում