Քաղաքականություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչ է անում միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին

4 րոպեի ընթերցում

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչ է անում միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապրիլին սահմանային լարվածության հրահրման փորձերին՝ կոչ անելով միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ ադրբեջանական սադրանքներին՝ դրանք դիտարկելով որպես հայության դեմ արդեն մի քանի տասնամյակ տարվող ռասիզմի և ճնշման քաղաքականության դրսևորումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ապրիլին Ադրբեջանը սահմանային սադրանքներով փորձել է ապակայունացնել տարածաշրջային իրադրությունը, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան անփոփոխ գործելակերպով շարունակել է սադրանքների և ապակայունացման մեջ մեղադրել Հայաստանին՝ լեգիտիմացնելու համար իր ագրեսիվ վարքը։

Ադրբեջանական ռազմական սադրանքներն ուղղված են խաղաղ բնակավայրերի դեմ։ Տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակված կրակից վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ, գերեզմանատարեր։ Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը նորույթ չէ ադրբեջանական վարքագծում։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմներում և սահմանային էսկալացիաներում Ադրբեջանը երբեք տարբերություն չի դրել քաղաքացիական և ոչ քաղաքացիական օբյեկտների միջև՝ խաթարելով խաղաղ բնակչության բնականոն կենսագործունեության իրավունքն ու հնարավորությունը։

Այսօր էլ ադրբեջանական ապակառուցողականության հետևանքով Հայաստանի արևելյան սահմանագոտու բնակչությունը զրկված է ապահով կենսագործունեության անօտարելի իրավունքից։ Անկանոն կրակի տակ կարող են հայտնվել դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային հաստատություններ, եկեղեցիներ, վանքեր, որոնց թիրախավորման հարցում Ադրբեջանը, ցավոք, հարուստ փորձ ունի։

2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ պատերազմի ժամանակ և դրան հաջորդած էթնիկ զտմամբ Ադրբեջանն արդեն իսկ ցուցադրել է անկաշկանդվածության իր ողջ հնարավորությունները՝ շուրջ 10 ամիս հումանիտար աղետի մեջ գտնվող ավելի քան 100 հազար հայությանը շուրջկալելով ռազմական օղակում՝ հարկադրելով լքել հազարամյակներով փայփայած սեփական հայրենիքը։

Հումանիզմը, որը թվում է, թե պետք է հաղթարշավ իրականացներ աշխարհում, իր վախճանը գտավ այնտեղ, որտեղ կայացվում էին Ադրեջանի ցեղասպանական որոշումները։ Եվ նման պետությունը դեռ միջազգային հանրությանը պահանջներ է ներկայացնում կամ ցուցում, թե ինչպիսի քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ։

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանն ակնկալում, որ միջազգային հանրությունը կամ համապատասխան կառույցները պետք է ականջալուր գտնվեն իր կոչերին, եթե ինքը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի կամ իրավակաշտպան այլ կառույցների որոշումներն ու բանաձևերը։ Տարածաշրջանային կայունությունն ու կառուցողականությունը սկսվում են միջազգային իրավունքի գերակայությամբ Ադրբեջանի բոլոր, այդ թվում՝ պատերազմական հանցանքների արժանի ու համաչափ պատժից, որը նախադեպային կլինի այն բոլոր վարչակարգերի համար, որոնք կընտրեն բռնապետության և ծավալապաշտության ճանապարհը։

Հետևաբար, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ ադրբեջանական սադրանքներին՝ դրանք դիտարկելով որպես հայության դեմ արդեն մի քանի տասնամյակ տարվող ռասիզմի և ճնշման քաղաքականության դրսևորումներ»։

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

Քաղաքականություն

Պենտագոնը գնահատել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամում դադարեցնելու հնարավորությունը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

Քաղաքականություն

ՀՀ-ն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսին՝ հիմնախնդրի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Քաղաքականություն

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Քաղաքականություն

Իրանը հիմա ավելի, քան երբևէ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

Քաղաքականություն

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին

Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

Քաղաքականություն

Թրամփը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում