Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության որակավորման փուլում Դավթյանը հավաքելով 15,116 միավոր` դուրս եկավ եզրափակիչ: Հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:

Նախօրեին եզրափակիչ էին դուրս եկել Վահագն Դավթյանը,Արթուր Ավետիսյանը(օղակներ)և Հարություն Մերդինյանը(նժույգ-թափեր):

Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը(օղակներ):Դավթյանը ուղեգիր կնվաճի,եթե եզրափակիչում զբաղեցնի առաջին հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում