Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած ՀՀ կրթության տեսչության մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին, հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Պետրոսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։

Վաղարշակ Մատիկյանը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ հավելելով, որ 2024 թվականին նախատեսվում է տեսչական պլանային ստուգումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Աստղաձորի, Արծվանիստի, Գեղհովիտի թիվ 1, Երանոսի թիվ 1, Ծակքարի, Ծովակի, Ծովասարի, Ծովազարդի, Ջիլի, Վարսերի, Վանևանի,Սոթքի միջնակարգ, Սեմյոնովկայի հիմնական և Մեծ Մասրիկի տարրական դպրոցներում:

Ներկայացնելով ընթացքի մեջ գտնվող կամ առաջիկայում նախատեսված դպրոցաշինական մեծածավալ ծրագրերը և կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերը՝ Գեղարքունիքի մարզպետը հույս է հայտնել, որ առաջիկայում մարզում կրթության որակը էապես կբարձրանա։

«Միայն այն հանգամանքը, որ նախորդ ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները տվել են 7 Ոսկե մեդալակիր՝ 2022 թվականի 1 մեդալակրի փոխարեն, արդեն խոսում է կրթության որակի որոշակի բարելավման մասին, մանավանդ, որ սրա կողքին էլ նկատելի է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում գրանցված հաջողությունները և կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչների թիվը։ Այդուհանդերձ, մենք ձեռք բերված արդյունքներով չենք բավարարվում ու մշտապես աշխատում ենք կրթության որակի շարունակական բարձրացման ուղղությամբ»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը՝ միաժամանակ հավաստելով, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ՀՀ կրթության տեսչության մարմնի հետ պատրաստ է մշտական համագործակցության ու պլանային ստուգումների ընթացքում պահանջվող համապատասխան աջակցության։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/10/26