Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալվել է Գավառի հանդիսատեսներին

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 14-ին հերթական՝ յոթերորդ ներկայացումն է բեմադրվել Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այս անգամ մարզի թատերասերները հյուրընկալել են Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնք բեմադրել են կոլումբիացի վիպագիր, սցենարիստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» լիրիկական ֆանտաստիկ ներկայացումը։ Բեմադրության հեղինակը Ռաֆայել Ասատրյանն է։

Հերթական ներկայացումն այս անգամ դիտելու հնարավորություն են ունեցել Գեղարքունիքի մարզի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախաձեռնությանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Թատերական երկամսյակը» Գեղարքունիքում նախատեսված է ավարտել 2024 թվականի ապրիլի վերջին։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել