1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակներում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը երկուական ներկայացում կցուցադրի Ռուսաստանի Պսկով և Վելիկի Նովգորոդ քաղաքներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսատեսին կներկայացվի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությունները։
Ապրիլի 11-12-ին Պսկովի Ա.Ս. Պուշկինի անվան ակադեմիական դրամայի թատրոնի բեմում կցուցադրվեն Ա.Ս. Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» և ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումները, իսկ ապրիլի 15-16-ին Նովգորոդի Ֆ. Դոստոևսկու անվան ակադեմիական դրամայի թատրոնի բեմում՝ «Փոքրիկ ողբերգությունները» և Ա.Ն. Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությունը» ներկայացումները։