Քաղաքականություն

Հայաստանն ու Վրաստանը սահմանազատման աշխատանքների վերսկսման պայմանավորվածություն են ձեռք բերել․ ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վրաստանը սահմանազատման աշխատանքների վերսկսման պայմանավորվածություն են ձեռք բերել․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովի կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, և հույս ունենք, որ առաջին նիստը չի ուշանա»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե այս գործընթացի շրջանակներում Հայաստանը պատրաստվո՞ւմ է ինչ-որ տարածքներ զիջել Վրաստանին՝ Կոստանյանը պատասխանեց, որ տեղի է ունենալու սահմանազատման գործընթաց, որի տրամաբանությունը բոլոր հարևանների հետ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանագծի վերականգնումն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում