Քաղաքականություն

Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

3 րոպեի ընթերցում

Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը․ Սամանթա Փաուեր

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի հանձնառությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը, տնտեսության ընդլայնմանը և պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»,- ասվում է գրառման մեջ։

Սամանթա Փաուերը նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ 2022 թվականից սկսած՝ ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ։

«Դա ներառել է կանանց և երիտասարդների վերապատրաստում՝ նոր տնտեսության պայմաններում նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով։ Դա ներառել է աշխատանք Հայաստանի կառավարության հետ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով նոր կարգավորումներ ընդունելու, արտահանումն ու ներմուծումն ավելացնելու համար։ Այս ամենը տվել են իրենց արդյունքները, և մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրի աճը, որն անցած տարի փաստացի կազմել է 17 տոկոս։ Ես հնարավորություն ունեցա վարչապետ Փաշինյանին հայտնելու, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստվում է 33 միլիոն դոլարի հավելյալ ներդրում անել այս կարևոր առաջընթացը զարգացնելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ԱՄՆ-ի ժողովուրդը, մենք բոլորս վճռական ենք Հայաստանին օգնելու հարցում՝ ցույց տալու, որ ժողովրդավարությունը իսկապես արդյունք է տալիս»,- ասել է Փաուերը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում