Քննարկվել են «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի ունեցած հանդիպմանը նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը քննարկել են «Մայր աստվածություն․Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրության գովազդային արշավի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ցուցադրությունը նախատեսվում է սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

«Բրիտանական թանգարանից Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի տեղափոխումը և ցուցադրումը Հայաստանում աննախադեպ իրադարձություն է, որը տեղի է ունեցել հաջողված համագործակցության արդյունքում: Կարծում եմ՝ սա լավ նախադեպ է միջազգային այլ թանգարանների հետ ևս աշխատելու և նոր ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ «Մայր աստվածություն․Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության կազմակերպման ճանապարհին շատ կարևոր է հաջողված գովազդային արշավը՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային տարբեր հարթակներում՝ աշխատանքների ճիշտ բաշխմամբ:

Նշվում է, որ այդ համատեքստում քննարկվել են նախատեսվող աշխատանքների ժամանակացույցը, տոմսային քաղաքականության մանրամասները, ինչպես նաև բրիտանական կողմի հետ պայմանագրի կետերին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են իրադարձությունը հնարավորինս հանրահռչակելու, հանրությանը տեսանելի դարձնելու և ցուցադրության ընթացքը հավուր պատշաճի կազմակերպելու առաջնահերթությունները:

Հայերեն

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել