Քաղաքականություն

Կարող է ինչ-որ պահի հրաժարենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Կարող է ինչ-որ պահի հրաժարենք որևէ բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բանակցությունները, խոսակցությունները վարվում են, աշխատանքային խմբերը հանդիպում են, բայց դա որևիցե բան չի ենթադրում: Կարող է ինչ-որ մի պահի մենք ընդհանրապես հրաժարվենք որևիցե ձևով որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության»,-ասաց Սիմոնյանը:

Նա վստահեցրեց՝ ՀՀ տարածքից՝ Տավուշի կամ այլ մարզից որևիցե մաս զիջելու հարց քննարկման ենթակա չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում