Միջազգային

Գերմանիայում կանցկացվի ոչ ալկոհոլային գինու առաջին փառատոնը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում կանցկացվի ոչ ալկոհոլային գինու առաջին փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն գարուն Բավարիայի հյուսիսում գտնվող Պետերշտիռնում անցկացվում է տեղական գինեգործների ավանդական տոնը, բայց այս տարի այնտեղ խոստանում են աննախադեպ մի բան. առաջին անգամ այցելուներին հրավիրում են ոչ ալկոհոլային գինու փառատոնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի (DW) ռուսական ծառայությունը:

Հիմնական ավանդական միջոցառումը՝ գինու փառատոնը, կանցկացվի մայիսի 10-ից մինչև 13-ը։ Մայիսի 9-ին կանցկացվի փորձնական մինի-տոն՝ ոչ ալկոհոլային գինիների և տեղական խոհանոցի ճաշատեսակների, ինչպես նաև ալկոհոլ չպարունակող բազմաթիվ այլ խմիչքների համտեսմամբ։

Ըստ DW-ի՝ գաղափարն այն է, որ նրանք, ովքեր կցանկանային զգալ տոնական մթնոլորտը, բայց միևնույն ժամանակ ձգտում են սթափ ժամանցի, ունենան արժանի այլընտրանք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում