Միջազգային

Ռուսաստանում հորձանքների պատճառով շարունակվում են մարդկանց տարհանումները

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում հորձանքների պատճառով շարունակվում են մարդկանց տարհանումները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրենբուրգի մարզում գրեթե 6400 մարդու են տարհանել հորձանքների պատճառով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Ըստ մարզային կառավարության մամուլի ծառայության՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ ջրի տակ է անցել 10 327 բնակելի տուն և 12 821 տնամերձ հողամաս։ Արտակարգ իրավիճակի վերացման գործում ներգրավված է 4 385 մարդ, 816 միավոր տեխնիկա, 164 նավարկային և այլ միջոցներ:

о1.jpg (88 KB)

Ըստ մամուլի ծառայության՝ մարզի Ուրալ և Սամարա գետերի ջրի մակարդակը առաջիկա 24 ժամում կարող է բարձրանալ 5-40 սմ-ով։

Կուրգանի մարզում կանխարգելիչ նպատակներով շարունակվում է բնակչության տարհանումը։ Առավոտվա դրությամբ մարզում տարհանվել էր շուրջ 690 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում