ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Հայաստանին տրամադրվում է ֆրանսիական արտադրության այնպիսի տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ստանալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը շատ են ցանկանում ձեռք բերել և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է նա՝ իր գրառմանը կից հրապարակելով ֆրանսիական «Thales» ընկերության ռադարների մասին «Politico»-ի հոդվածը։
Հոդվածում խոսվում է նաև «Ground Master 200» համակարգերի մասին, որի երեք օրինակ արդեն վաճառվել է Հայաստանին։