Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։