Քաղաքականություն

ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։

Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝ Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», - ասաց Ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։

«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված բարձրարժեք կտավները զարդարեցին քաղաքի մշակույթի պալատի դահլիճի նախասրահը

Մշակույթ

Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված բարձրարժեք կտավները զարդարեցին քաղաքի մշակույթի պալատի դահլիճի նախասրահը

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

Քաղաքականություն

Վաշինգտոնը երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Քաղաքականություն

ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

Մարզեր

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Հայաստան

«Խոսրովի անտառ»-ում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

Ադրբեջան

ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Երևան

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում