Ադրբեջանը պետք է համաձայնի, որ դելիմիտացիայի գործընթացը պիտի տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Վահան Կոստանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքն ընթացքի մեջ է, կողմերը պայմանավորվել են զերծ մնալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մասին հավելյալ մեկնաբանություններից, մինչև չլինեն փոխադարձ պայմանավորվածություններ գործընթացի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պաշտոնական պայմանավորվածություն, որ սահմանազատման գործընթացը սկսում են Տավուշի մարզից։

«Մենք շարունակում ենք լինել գործընթացում։ Մենք հանրայնացրել ենք մեր դիրքորոշումները։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ, երբ կլինեն վերջնական պայմանավորվածություններ»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք Տավուշի մարզին սահմանակից ոչ անկլավային տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ժամկետներ կան սահմանված, փոխնախարարը պատասխանեց, որ սահմանված ժամկետներ չկան»

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում սահմանազատման գործընթացը՝ փոխնախարարը հակիրճ պատասխանեց. «Հայաստանը հայտարարում է, որ պատրաստակամ է դելիմիտացիայի գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, համապատասխան քարտեզների հիման վրա ու վերականգնել 1991 թվականի սահմանները։ Համաձայնության հանգելու պարագայում դրա մասին կլինի համապատասխան հանրային կոմունիկացիա»։

Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև խաղաղության օրակարգին։ «Մենք շարունակում ենք ներգրավված մնալ գործընթացում, շարունակում ենք հետաքրքրված լինել գործընթացով։ Այն կանգնած չէ։ Ըստ էության, հնարավոր է ավարտել այս գործընթացը, եթե ադրբեջանական կողմն ի վերջո համաձայնի թղթի վրա արձանագրել այն երեք պայմանավորվածությունները, որոնք երկրների ղեկավարների մակարդակով ձեռք են բերվել Բրյուսելում՝ նախորդ տարվա մայիսին և հուլիսին։ Ադրբեջանական կողմը պետք է համաձայնի, որ դելիմիտացիայի գործընթացը պիտի տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա արձանագրենք թղթի վրա։ Չենք տեսնում որևէ խոչընդոտ առաջ շարժվելու այդ երեք սկզբունքների հիման վրա։ Այն փաստը, որ դեռևս չի հաջողվել և պաշտոնական Բաքուն չի տվել իր համաձայնությունը արձանագրել այս երեք սկզբունքները, տարակուսանք է առաջացնում։ Պարզ չէ՝ արդյոք նրանք շահագրգռված ե՞ն Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու հարցում»,- ասաց Վահան Կոստանյանը։

Հայերեն Español Русский

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը