Քաղաքականություն

ՌԴ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու համար. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու համար. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Զախարովան կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսությունը շոշափելի կորուստներ կունենա, քանի որ Ռուսաստանում աշխատող հայերի համար դժվար կլինի գումար փոխանցել ՀՀ-ում բնակվող իրենց ընտանիքներին: Քարտով վճարելու հնարավորությունից կզրկվեն նաեւ ՌԴ-ից ՀՀ մեկնող զբոսաշրջիկները։

«Հիշեցնեմ՝ անցած տարի Ռուսաստանից Հայաստան մեկնած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: Նաեւ այլ օրինակներ կան, որ այդ որոշումից, իսկապես, կտուժի Հայաստանի տնտեսությունը։ Համոզված եմ, որ այդ քայլից զերծ մնալն ավելի արդյունավետ կլիներ»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի գրեթե բոլոր բանկերը մարտի 31-ից դադարեցրել են ռուսական «Միր» քարտերի սպասարկումը՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից «Միր» համակարգի նկատմամբ սահմանած պատժամիջոցներով։

Ապրիլի 3-ից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրել է նաև Ղրղզստանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում