Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ․ Մեթյու Միլլեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 02 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Խոսնակը հիշեցրել է, որ հանդիպումը վերաբերում է Հայաստանի բարեփոխումներին, ժողովրդավարությանը, տնտեսությանը և դիմակայունությանը։

«Սա հանդիպում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Հայաստանի միջև, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, մարդասիրական օգնությունը, աջակցությունը փախստականներին և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Միլլերը՝ հավելելով, որ հանդիպումը տարածաշրջանային ուղղվածություն չունի։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը։

Հայերեն العربية English فارسی ქართული Русский Türkçe 中文

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար