Քաղաքականություն

ԵՄ անդամակցությունն ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է մեզ համար. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

ԵՄ անդամակցությունն ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է մեզ համար. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցությունը համարում է ամենաճիշտ ու ամենացանկալի տարբերակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ հարցին:

«Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդն ու ժողովրդավարությունը վաղուց անցել են այն գիծը և կիսում են եվրոպական ընտանիքի, եվրոպական արժեքների, ժողովրդավարության համակարգը: Ընկալումը թե՛ դրսում, թե մեզ մոտ այդպես է: Իմ համար էլ է ակնհայտ, որ մեզ համար դա ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է, որով մենք պետք է գնանք»,-ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հավելել է, որ գործընթացն է խնդիրը, շատ բաներ պետք է համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին:

«Պետք է համապատասխանեցենք և այդ ուղղությամբ գնանք: Եվ ես համարում եմ, որ դա այն արժեհամակարգն է, որին մենք պետք է ձգտենք ու գնանք»,-նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում