Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։

Հայերեն العربية Español فارسی ქართული Русский Türkçe 中文