Ֆրանսիայի վարչապետն Ադրբեջանից պահանջել է հետ քաշել զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալն Ադրբեջանից պահանջել է հետ քաշել իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ին, Ֆրանսիայի վարչապետն այդ մասին ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ ունեցած ելույթում՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունեն Հայաստանի տարածքի մի քանի կետերում։

«Այսօր մեր խնդիրը կայանում է նրանում, որ օգնենք Հայաստանին պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը , սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ատալը։

Ֆրանսիայի վարչապետը նաև հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին իր խաղաղության ձգտման, իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, այն սկզբունքների համար, որոնք Մոսկվան անարգում է Ուկրաինայում։

Աթալը հիշատակել է Հայաստանի միանալը Միջազգային քրեական դատարանին՝ ընդգծելով, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու ճանապարհը։

Ֆրանսիայի վարչապետը շեշտել է, որ Մոսկվան չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մինչև անցած տարեվերջ մեծամասնությամբ հայեր էին բնակվում՝ հավելելով, որ այսպես կոչված ռուսական խաղաղապահ ուժերը թույլ տվեցին, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ լինի։

Հայերեն العربية English Español Français 中文

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր