Քաղաքականություն

Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին ռուսական կողմը տեղեկացված է. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին ռուսական կողմը տեղեկացված է. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 30-ից Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում եւ POS տերմինալներում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշմանը՝ նշելով, որ ռուսական կողմն այդ մասին տեղեկացված է:

«Մենք տիրապետում ենք տեղեկությանը, ինչպես նաեւ այդ առթիվ հայկական կողմի պարզաբանումներին։ Այն պահանջում է լրացուցիչ ճշտում, ինչով եւ զբաղվում են մեր համապատասխան գերատեսչությունները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նշել է Զախարովան:

Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին մարտի 19-ին հայտնել էին ռուսական մի շարք լրատվամիջոցներ, որից հետո Հայաստանի մի շարք բանկեր հայտարարեցին, որ 2024 թվականի մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» քարտերի սպասարկումը։ Որպես պատճառ նշվում է «Միր» քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում