ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ստորագրել են գերատեսչությունների միջև 2024-2025 թվականների համագործակցության ծրագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳՆ-ում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
ԱԳ նախարարի կարծիքով՝ ծրագիրը կարևոր է հայ-ղազախական փոխհամագործակցությունը ուժեղացնելու և ճշգրտելու համար։
«Այսօր զգալի մի քայլ է արվել, որը լրացուցիչ իմպուլս կարող է հաղորդել հայ-ղազախական հարաբերություններին։ Վստահ եմ, որ այն պայմանավորվածություններին, որոնց մենք հասել ենք, ամբողջությամբ իրականացվելու են։ Ես պատրաստ եմ իմ կողմից ամեն ինչ անել, որպեսզի մեր աշխատանքը շարունակվի այս ուղղությամբ»,- ասաց Նուրտլեուն։