Քաղաքականություն

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը

1 րոպեի ընթերցում

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստում կքննարկվի ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, ի թիվս այլ թեմաների, օրակարգում կներառեն նաև Եվրամիության կողմից աջակցությունը Հայաստանին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։

Բացի այդ, ԵՄ արտգործնախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում