Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը ԵԽ պատգավորներին ԱԺ պատվո մեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ԵԽ պատգավորներին ԱԺ պատվո մեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին Հայաստանի Ազգային ժողովի պատվո մեդալով պարգևատրելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի կայքէջում տեղադրված կարգադրության համաձայն՝ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ հայանպաստ գործունեություն իրականացնելու, ժողովրդավարության զարգացման, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամին(ԵԺԿ խմբակցություն.Ֆրանսիա), Միրիամ Լեքսմանին (ԵԺԿ խմբակցություն,Սլովակիա), Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելին(Կանաչների խմբակցություն,Գերմանիայի Դաշնություն) պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում