Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Միրզոյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ԱԳ նախարարները ևս երկու անգամ բանակցություն են ունեցել ԱՄՆ կազմակերպմամբ ու մասնակցությամբ, երկու անգամ հանդիպել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի մասնակցությամբ:

«Պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ խոսքը Հայաստանի համար սկզբունքային կետերի մասին է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում