Life

Հայաստանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը 24 ժամում հատել է կես միլիոն դիտման շեմը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի եվրատեսիլյան երգի տեսահոլովակը 24 ժամում հատել է կես միլիոն դիտման շեմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խմբի «Ժակո» երգի տեսահոլովակը ընդամենը 24 ժամում հատել է կես միլիոն դիտման շեմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հայաստանը Եվրատեսիլ»-ում ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը:

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Ֆրանսիական «Լադանիվա» խմբին Հայաստանում մեծ ճանաչում բերեցինհայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում